կարևոր
2073 դիտում, 3 տարի առաջ - 2020-09-04 10:21

Հայաստանում սեպտեմբերի 4-ին նշվում է ԱԻՆ աշխատակցի օրը

Հայաստանում սեպտեմբերի 4-ին նշվում է ԱԻՆ աշխատակցի օրը

Հայաստանում` կառավարության 2008 թվականի որոշմամբ` սեպտեմբերի 4-ին, նշվում է ԱԻՆ աշխատակցի օրը: Հայ փրկարարները արտակարգ իրավիճակների հետեւանքների վերացման մեծ փորձ ունեն: 1991 թ. հուլիսի 17-ին ստեղծվեց ՀՀ կառավարությանն առընթեր Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը:

1991-ին՝ Արտակարգ իրավիճակների վարչությունը, 1997 թ. սեպտեմբերի 4-ին ստեղծվեց արագ արձագանքման փրկարարական ջոկատը, որի գլխավոր խնդիրներն էր աղետի գոտում փրկարարական աշխատանքների իրականացումը, արտակարգ պատահարների դեպքում բնակչությանը հնարավոր սեղմ ժամկետում համապատասխան մասնագիտական օգնության ցուցաբերումը, ինչպես նաեւ՝ աղետների եւ վթարների դեպքում վերականգնողական աշխատանքների կատարումը:

2008 թ. ՀՀ նախագահի որոշմամբ ստեղծվում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:

«Երկիր Մեդիայի» եթերում , նախօրեին՝ Փրկարարական Ծառայության գեներալ-մայոր Համլետ Մաթեւոսյանը նշել է թե ինչպիսին պետք լինի եւ ինչ բնավորություն պետք է ունենա ԱԻՆ աշխատակիցը: