16.05.2022
|
||
---|---|---|
USD | 454.99 -0.95 | |
GBP | 558.18 +1.89 | |
EUR | 474.78 +1.10 | |
GEL | 153.32 +1.84 | |
RUB | 7.21 +0.14 |
Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 05։50-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Անհաղթ փողոցի թիվ 10 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ավտոկանգառին։
Մինչի փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ։
Shamshyan.com-ն իր հերթին հայտնում է, որ մեքենան դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին, այնուհետև՝ բախվել երկաթե էլեկտրասյանն, ու առաջ ընթանալով, բախվել ավտոկանգառին։