կարևոր
919 դիտում, 1 տարի առաջ - 2020-09-04 09:31

Ավտովթար՝ Սյունիքում․ 28-ամյա կնոջ վիճակը միջին ծանրության է

Ավտովթար՝ Սյունիքում․ 28-ամյա կնոջ վիճակը միջին ծանրության է

Սեպտեմբերի 3-ին, ժամը 19։27-ին Մարզային ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի 7-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ճամփեզրին։ Ուղևոր Լուսինե Ջ․-ն (ծնված 1992 թ.) հոսպիտալացվել է Սիսիանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված: