կարևոր
950 դիտում, 1 տարի առաջ - 2020-09-03 23:26

Մանչեսթերում բացվել է խորհրդային զինվորներին նվիրված հուշահամալիր

Մանչեսթերում բացվել է խորհրդային զինվորներին նվիրված հուշահամալիր

Մանչեսթերի կենտրոնական հրապարակում` Cenotaph- ում հանդիսավոր կերպով բացվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ զոհված խորհրդային զինվորների սխրանքին և պաշարված Լենինգրադի բնակիչների հիշատակին նվիրված հուշատախտակը: Այդ մասին հաղորդում է «Ռիա-նովոստի»-ն։

Միջոցառմանը մասնակցել են Մեծ Բրիտանիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կելինը, Մանչեսթերի քաղաքապետ, լորդ Աբիդ Լաթիֆ Չոխանը, Ռուսաստանի Ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչը, տեղի բնակիչները։ Այն համընկնում էր Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի հետ և անցկացվում էր ռազմական փառքի տարում: