20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը պարետի կողմից սահմանված նորմերի պահպանման նպատակով այսօր խստացված մշտադիտարկում է իրականացրել Շիրակի մարզի Գյումրի քաղաքում:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ կառավարությունից, ստուգումներ են իրականացվել մի շարք բանկերի մասնաճյուղերում, գեղեցկության սրահներում, դեղատներում, Շիրակի մարզային գրադարանում և 2 խոշոր ձեռնարկություններում՝ «Ռ. Զաքարյան» և «Սվետտեքս» արտադրամասերում, որտեղ էական խախտումներ չեն հայտնաբերվել:
«Զուգահեռ մշտադիտարկումներ իրականացվել են նաև հանրապետության այլ մարզերում և մայրաքաղաքում ևս: ԱԱՏՄ տեսուչների ուշադրության կենտրոնում են եղել ստուգման ենթակա բոլոր կառույցները:
Խախտումների վերաբերյալ կազմված արձանագրությունները ներկայացվում են պարերտատուն: Առավել վաղ ներկայացված արձանագրությունների հիման վրա Տեսչական մարմինն այսօր նաև կասեցման գործընթաց է իրականացրել մայրաքաղաքում»,- նշված է հաղորդագրության մեջ: