կարևոր
1827 դիտում, 3 տարի առաջ - 2020-09-03 21:12

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել․ կա զոհ

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել․ կա զոհ

Սեպտեմբերի 3-ին, ժամը 18:18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մասիս ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Mitsubishi Lancer» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Սուրեն Ս․, ծնված 1982 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել քարե շինությանը և շրջվել:

Փրկարարները դուրս են բերել վարորդի դին ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության մեքենային։