20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը սեպտեմբերի 3-ին,մշտադիտարկում է իրականացրել Գյումրի քաղաքում: Շինանյութի խանութներ, գազի լցակայաններ տեղի ունեցած կրկնայցերի ժամանակ տեսչական մարմնի աշխատակիցներն արձանագրել են մի շարք խախտումներ՝ կապված, մասնավորապես, փակ աղբամանների, ջերմաչափերի ու ջերմաչափման գրանցամատյանների հետ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ կառավարությունից, խախտումներ են դիտարկվել նաև խոշոր առևտրի կենտրոններում գործող մի քանի հագուստի խանութներում, որտեղ բացակայել են ջերմաչափերը, թերի են լրացված եղել ջերմաչափման գրանցամատյանները:
Տեսչական մարմնի աշխատակիցները հորդորել են տնտեսավարողներին հատուկ ուշադրություն դարձնել ջերմաչափման գրանցամատյանների պատշաճ լրացմանը: «ՇՎՏՄ-ն շարունակում է մշտադիտարկման գործընթացը ՀՀ ողջ տարածքում: Դիտարկված խախտումների վերաբերյալ կազմված արձանագրությունները ներկայացվում են պարետատուն:
Հիշեցնենք, որ ՇՎՏՄ-ն առևտրի կենտրոններում, տոնավաճառներում, շինարարական խանութներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում շարունակում է մշտադիտարկումներ իրականացնել պարետի՝ օգոստոսի 18-ի N 253 որոշման համաձայն»,- նշված է հաղորդագրության մեջ: