16.05.2022
|
||
---|---|---|
USD | 454.99 -0.95 | |
GBP | 558.18 +1.89 | |
EUR | 474.78 +1.10 | |
GEL | 153.32 +1.84 | |
RUB | 7.21 +0.14 |
Ֆինլանդիայի տրանսպորտի նախարարությունն ուղղումներ է մշակում օրենսդրության մեջ, որոնք տրանսպորտային ընկերություններին կպարտադրեն երկիր մուտք գործող անձանցից պահանջել կորոնավիրուսի թեստի բացասական արդյունք: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին», հաղորդել է գերատեսչությունը:
Սպասվում է, որ փոփոխությունների վերաբերյալ առաջարկությունները խորհրդարանի քննարկմանը կներկայացվեն սեպտեմբերի 7-ին եւ կգործեն մինչեւ դեկտեմբերի 31-ը:
«Ամենօրյա միջազգային հաղորդակցությունում առավել արդյունավետ կլիներ ավիաչվերթերով, նավերով, ավտոբուսներով եւ գնացքներով փոխադրումներ կազմակերպողին պարտադրել՝ հոգ տանել եւ ստուգել զբոսաշրջիկների մոտ թեստի բացասական արդյունքի մասին տեղեկանքի առկայությունը»,- հայտնել է Ֆինլանդիայի տրանսպորտի եւ հաղորդակցությունների նախարար Տիմո Խարական։
Ֆինլանդիայի սահմանը փակ էր մարտի 13-ից մինչեւ մայիսի 13-ը, որից հետո նախարարների կաբինետը յուրաքանչյուր երկու շաբաթը մեկ վերանայում է աշխարհի այն երկրների ցուցակը, որոնց հետո հանձնարարված եւ արգելված է զբոսաշրջությունը։