կարևոր
1870 դիտում, 3 տարի առաջ - 2020-09-03 19:01

Երևանի կենտրոնում ապամոնտաժվում են մի շարք շենքերի վրա տեղադրված ապօրինի գովազդային նյութերը

Երևանի կենտրոնում ապամոնտաժվում են մի շարք շենքերի վրա տեղադրված ապօրինի գովազդային նյութերը

Երևանի Կենտրոն վարչական շրջանում ապամոնտաժվում են պատմամշակութային և ճարտարապետական արժեք ներկայացնող շենքերի վրա տեղադրված ապօրինի գովազդային նյութերը: Այս մասին հայտնում է վարչական շրջանի «Ֆեյսբուք»-ի էջը:

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի Գովազդի բաժնի և Երևանի քաղաքապետարանի Արտաքին ձևավորման և գովազդի վարչության աշխատակիցների կողմից համատեղ կատարված ստուգայցերի արդյունքում հայտնաբերվել և ապամոնտաժվել են վարչական շրջանի մի շարք փողոցների պատմամշակութային և ճարտարապետական արժեք ներկայացնող շենքերի վրա տեղադրված ապօրինի գովազդային նյութերը:

Վարչական շրջանի աշխատակազմը տնտեսավարողներին հորդորում է զերծ մնալ սեփական նախաձեռնությամբ ինքնագործունեություն ծավալելուց և առանց արտաքին գովազդի թույլտվության գովազդային նյութեր տեղադրելուց`վարչական տուգանքներից խուսափելու և պատասխանավության չենթարկվելու համար, և հիշեցնում, որ մինչև արտաքին գովազդ տեղադրելը անհրաժեշտ է ստանալ համապատասխան թույլտվություն: