կարևոր
1074 դիտում, 1 տարի առաջ - 2020-09-03 17:26

Մեծ Բրիտանիան 667 մլն դոլար կտրամադրի բնակչության կորոնավիրուսի թեստավորումն ընդլայնելու համար

 Մեծ Բրիտանիան 667 մլն դոլար կտրամադրի բնակչության կորոնավիրուսի թեստավորումն ընդլայնելու համար

Մեծ Բրիտանիայի կառավարությունը 500 միլիոն ֆունտ (667 միլիոն դոլար) է հատկացնում բնակչության կորոնավիրուսի թեստավորումն ընդլայնելու նպատակով, այդ թվում նոր շտապ-թեստերի միջոցով, որոնք թույլ են տալիս հիվանդությունը որոշել 20 րոպեում: Այդ մասին ասված է երկրի առողջապահության նախարարության՝ սեպտեմբերի 3-ին տարածված հաղորդագրության մեջ:

«Նորաստեղծական շտապ-թեստերը, որոնք ավելի ստույգ են եւ պարզ օգտագործման մեջ, թույլ կտան զգալիորեն ընդլայնել հետազոտությունների թիվը, իսկ բրիտանացիներին ՝ավելի արագ վերադառնալ բնականոն ապրելակերպի»,- նշել է գերատեսչության ղեկավար Մեթ Հենքոքը:    

Ներկայումս բնակչության պարտադիր ստուգում է կատարվում սոսկ հիվանդության աշխանիշեր լինելու դեպքում: Բացի դրանից, կանոնավորապես կատարվում են բժիշկների եւ սոցիալական աշխատողների թեստավորումներ: 

Անցյալ ամսին Մեծ Բրիտանիայի իշխանությունները հավանություն են տվել Միացյալ Թագավորությունում մշակված ախտորոշման՝նոր համակարգերի օգտագործմանը, որոնք սկսել են ստացվել առաջին հերթին ծերանոցներում, հիվանդանոցներում եւ լաբորատորիաներում:   

Միացյալ Թագավորությունում, պաշտոնական տվյալներով՝ կորոնավիրուսով է ախտահարված ավելի քան 338 հազար մարդ, 41,5 հազարից ավելին մահացել է: