Ճապոնիայի Կյուսյու կղզում առնվազն 117 հազար տուն մնացել է առանց էլեկտրականության. հայտնրում է ՏԱՍՍ-ը՝ նշելով, որ պատճառը հորդառատ անձրևներով և ուժեղ քամիներով ուղեկցվող «Մայսակ» թայֆունն է։
Ըստ գործակալության տվյալների՝ հոսանքի անջատումներ են գրանցվել Սագա, Կումամոտո և Ֆուկուոկա պրեֆեկտուրաներում, իսկ բնական աղետի հետևանքով վիրավորների թիվը հասել է 18-ի:
Այս պահին թայֆունը շարժվում է Կորեական թերակղզու ուղղությամբ: Քամու արագությունն էպիկենտրոնում կազմում է 45 մ/վ:
Հիշեցնենք՝ «Մայսակ»-ը թվով 9-րդ թայֆունն է, որը 2020 թվականին ձևավորվել է Խաղաղ օվկիանոսում: