կարևոր
972 դիտում, 1 տարի առաջ - 2020-09-03 16:24

Բեյզոսի նախկին կինն աշխարհի ամենահարուստ կինն է

Բեյզոսի նախկին կինն աշխարհի ամենահարուստ կինն է

Ամերիկյան Amazon կորպորացիայի ղեկավար Ջեֆ Բեյզոսի նախկին կնոջ՝ Մաքենզի Սքոթի կարողությունը հասել է 68 միլիարդ դոլարի, որը նրան դարձնում է աշխարհի ամենահարուստ կինը: Այս մասին գրում է Bloomberg-ը՝ ներկայացնելով աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշային տվյալները:

Սքոթը ցուցակում առաջ է անցել L’Oreal-ի սեփականատեր Ֆրանսուազ Բետենկուր-Մայերսից, քանի որ այս պահին նրա կարողությունը գնահատվում է 66,8 միլիարդ դոլար:

Ի դեպ, աշխարհի ամենահարուստ մարդկանց ընդհանուր ցուցակում Բեյզոսի նախկին կինը 12-րդ տեղում է:

Հիշեցնենք՝ դեռևս անցյալ տարվա հունվարին Bloomberg-ը հայտնել էր, որ Սքոթը Բեյզոսից բաժանվելուց հետո կարող է դառնալ աշխարհի ամենահարուստ կինը:

Ջեֆ Բեյզոսը և Մաքենզի Սքոթը միասին սովորել են Փրինսթոնի համալսարանում, բայց չեն հանդիպել մինչև 1992-ը, երբ երկուսն էլ աշխատում էին D.E. ներդրումային ֆոնդում։ Նրանք ամուսնացել են մեկ տարի անց, իսկ 1994-ին Նյու Յորքից տեղափոխվել են Սիեթլ, որտեղ Բեյզոսը հիմնել է Amazon.com-ը: Զույգն ունի չորս երեխա՝ երեք որդի և մեկ որդեգիր դուստր: