Քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում։ Հրազենային վնասվածքներով Երևանի տարբեր հիվանդանոցեր են տեղափոխվել, ըստ նախնական տեղեկությունների՝ 4 քաղաքացի։ Այս մասին հայտնում է Samshyan.com-ը։
Վիրավորները հիվանդանոց են տեղափոխվել Աջափնյակ վարչական շրջանի Հալաբյան փողոցից։
Վիրավորներից մեկը հանցագործ աշխահում մեծ հեղինակություն, «օրենքով գող» Կանևսկոյի քրոջ տղան է։
Այս պահին Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները պարզում են դեպքի վայրը։
Մանրամասները՝ քիչ ուշ։