կարևոր
1562 դիտում, 2 տարի առաջ - 2020-09-03 14:13

Սիրիայում հետ են մղել հրթիռային գրոհը Հոմսի նահանգի օդակայանի վրա

Սիրիայում հետ են մղել հրթիռային գրոհը Հոմսի նահանգի օդակայանի վրա

Սիրիայի հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են թշնամու թիրախները Հոմսի նահանգի արեւելքում: Այդ մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»--ն:

«Իխբարիա» հեռուստաալիքի տվյալներով՝ Իսրայելը հարված է հասցրել Տիֆոր ռազմաբազայի ուղղությամբ:

«Մեր հակաօդային պաշտպանությունը հետ է մղել գրոհը՝ խոցելով թիրախների մեծ մասը:  Հասցվել է նյութական վնաս»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Օգոստոսի 2-ին սիրիական ԶԼՄ-ները նաեւ հաղորդել են, որ իսրայելական ինքնաթիռները հարվածներ են հասցրել Դամասկոսի հարավային արվարձանի ռազմական օբյեկտներին: ՑԱԽԱԼ-ում հրաժարվել են մեկնաբանություններից:

Իսրայելական կողմը կանոնավոր կերպով գրոհում է Սիրիայի օբյեկտների վրա՝ իր գործողությունները բացատրելով այն բանով, որ ձգտում են թույլ չտալ, որպեսզի ժամանակակից սպառազինությունները հայտնվեն թշնամու ձեռքում:

Առաջին հերթին խոսքը լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման մասին է, որը տարածաշրջանում կռվում է Բաշար Ասադի կողմում եւ վերահսկվում Է Թեհրանի կողմից: Սիրիայի եւ Իսրայելի միջեւ չկան դիվանագիտական հարաբերություններ. երկու պետությունների ստեղծման ժամանակներից նրանք գտնվում են պատերազմական վիճակում: Մասնավորապես, նրանք բազմամյա տարածքային վեճ ունեն Գոլանի բարձունքների կարգավիճակի պատճառով: