01.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.95 +0.74 | |
GBP | 491.82 -0.99 | |
EUR | 426.35 +2.81 | |
GEL | 140.19 +1.14 | |
RUB | 7.46 -0.29 |
Ռուսաստանը վերսկսում է դեպի Եգիպտոս, Արաբական Միացյալ Էմիրություններ եւ Մալդիվներ թռիչքները: Այս մասին հայտարարել են նախարարների կաբինետում:
«Կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը կարգադրություն Է ստորագրել փոխադարձ հիմունքներով միջազգային ավիահաղորդակցությունը հետեւյալ երկրների հետ վերականգնելու մասին ՝ Եգիպտոս (Կահիրե), շաբաթական երեք չվերթ, Արաբական Միացյալ Էմիրություններ (Դուբայ), շաբաթական երկու չվերթ, Մալդիվների Հանրապետություն (Վելանի օդանավակայան), շաբաթական երկու չվերթ»,-ասված է հաղորդագրությունում:
Ավելի վաղ ռուսաստանցիների համար իրենց սահմանները բացել էին Թուրքիան, Աբխազիան, Տանզանիան, Չեռնոգորիան, Խորվաթիան, Բելառուսը, Մեծ Բրիտանիան, Սերբիան, Բուլղարիան, Կուբան, Դոմինիկանան եւ Մեքսիկան:
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Ռուսաստանը մարտի 27-ից դադարեցրել է կանոնավոր եւ չարտերային ավիահաղորդակցությունը այլ պետությունների հետ: