27.05.2022
|
||
---|---|---|
USD | 448.18 +1.01 | |
GBP | 564.26 +0.24 | |
EUR | 479.46 +0.27 | |
GEL | 156.16 -1.02 | |
RUB | 6.83 -0.21 |
Աշխարհի տարբեր երկրներ դատապարտել ու կշտամբել են Ռուսաստանին այն բանից հետո, երբ Գերմանիան հաստատել է, որ ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին թունավորել են «Նովիչոկ» խմբի նյութով: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ասել է՝ Նավալնին հանցագործության զոհ է, ու տեղի ունեցածը նրան լռեցնելու փորձ է:
ԱՄՆ Ազգային անվտանգության մամուլի ծառայության ղեկավար Ջոն Էլիոթը հայտնել է, որ կաշխատեն դաշնակիցների եւ միջազգային հանրության հետ, որպեսզի թունավորման մեղավորները պատասխանատվություն կրեն Ռուսաստանում:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Twitter-ում խստորեն դատապարտել է ռազմական նշանակության նյարդապարալիտիկ միջոցի օգտագործումը ու նշել, որ սա Ռուսաստանի համար էլ ավելի հրատապ է դարձնում լիարժեք եւ թափանցիկ հետաքննություն անցկացնելու անհրաժեշտությունը: ՆԱՏՕ-ն եւս պատրաստվում է Նավալնիի թունավորման հարցի շուրջ խորհրդակցել դաշնակիցների հետ: Իսկ Կիեւն առաջարկել է թունավորման համար պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ: Ուկրաինայի արտգործնախարարության հայտարարություոնւմ նշված է, որ միայն քաղաքակիրթ աշխարհի կայուն դիրքորոշումը, ներառյալ պատժամիջոցները, կստիպեն Մոսկվային դադարեցնել հանցագործություններն ինչպես առանձին ընդդիմադիր քաղաքական գործիչների, այնպես էլ պետությունների դեմ: