կարևոր
868 դիտում, 1 տարի առաջ - 2020-09-03 12:13

Վաշինգտոնում ոստիկաններն աֆրոամերիկացու են գնդակահարել

 Վաշինգտոնում ոստիկաններն աֆրոամերիկացու են գնդակահարել

Ոստիկանները Վաշինգտոնում աֆրոամերիկացու են գնդակահարել: Այդ մասին սեպտեմբերի 2-ին հաղորդել է Կոլումբիայի օկրուգի ոստիկանությունը:

«Միջադեպի վայրում գտնվել է հրաձգային զենք»,-հայտարարել են ոստիկանությունում:

Մայրաքաղաքի ոստիկանության պետը՝ Փիթեր Նյուսեմը, ավելի ուշ լրագրողներին հայտնել է, որ հրաձգությունը տեղի է ունեցել Անաքոստիայի ռազմաբազայից ոչ հեռու: Կարգի պահապանները մոտեցել են այն ավտոմեքենային, որի մեջ ենթադրվում է, նստած էին զինված մարդիկ: Մի քանի հոգի դուրս են թռել ավտոմեքենայից եւ դիմել փախուստի: Այդ պահին ոստիկաններից մեկը կրակել է, որը դիպել Է փախչող երիտասարդին: Նա հոսպիտալացվել է, հիվանդանոցում արձանագրել են նրա մահը:

«Մենք կարծում ենք, որ կասկածյալի մոտ այդ ժամանակ (հրաձգության) զենք է եղել»,-ասել է Նյուսեմը:

ԱՄՆ-ում բողոքների եւ անկարգությունների ալիքը տարածվել է մայիսի վերջից: Բողոքողներն արդարություն են պահանջում այն աֆրոամերիկացիների գործերում, որոնք սպանվել կամ տուժել են ոստիկանության ձեռքից: Մի շարք քաղաքներում, ներառյալ մայրաքաղաք Վաշինգտոնում, եղել են զանգվածային աննկարգություններ եւ կողոպուտներ: