կարևոր
1205 դիտում, 1 տարի առաջ - 2020-09-03 11:51

Չինաստանն ԱՄՆ-ի համար ավելի վտանգավոր է, քան Ռուսաստանը. Պոմպեո

Չինաստանն ԱՄՆ-ի համար ավելի վտանգավոր է, քան Ռուսաստանը. Պոմպեո

ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն այն կարծիքին է, որ Չինաստանն ԱՄՆ-ի համար ավելի մեծ վտանգ է ներկայացնում, քան Ռուսաստանը: Պաշտոնյան նման կարծիք է հայտնել Fox News-ի եթերում:

Ի պատասխան հարցին՝ ո՞ր երկիրն է առավել վտանգավոր ԱՄՆ-ի համար` Չինաստա՞նը, թե՞ Ռուսաստանը,  նա ասել է. «Արտասահմանյան տերություններից ԱՄՆ-ի համար ամենալուրջ սպառնալիքը գալիս է Չինաստանի Կոմունիստական կուսակցությունից: ՉԿԿ-ն հզորացնում է իր զինված ուժերը, այն ներթափանցել է Միացյալ Նահանգներ այնպես, ինչպես դա չի արել Ռուսաստանը»:

Պոմպեոյի խոսքով` Չինաստանի պատճառով ԱՄՆ-ում «տասնյակ հազարավոր աշխատատեղեր են ոչնչացվել». «Դրանք անընդունելի գործողություններ են: Նախագահ Թրամփը թույլ չի տա, որպեսզի դա շարունակվի»,- մանրամասնել է նա:

Հիշեցնենք՝  օրերս ԱՄՆ գլխավոր դատախազ Ուիլյամ Բարը հայտարարել էր՝ Չինաստանը Ռուսաստանից ավելի ակտիվ է՝ ամերիկյան ընտրությունների վրա ազդեցության առումով:

Հարցին՝ երեք պետություններից` Ռուսաստան, Չինաստան կամ Իրան, ո՞րն է ավելի համառորեն փորձում միջամտել ԱՄՆ ընտրական գործընթացներին, նա բացատրել էր. «Ես այն կարծիքին եմ, որ դա Չինաստանն է: Ես եկել եմ այս եզրակացության, քանի որ տեսել եմ հետախուզական տվյալները»: Նա նաև պարզաբանել էր, որ խոսքն «ԱՄՆ-ի վրա ազդելու» ենթադրյալ փորձերի մասին է: