26.05.2022
|
||
---|---|---|
USD | 447.17 -3.54 | |
GBP | 564.02 +1.04 | |
EUR | 479.19 -1.58 | |
GEL | 157.18 -1.10 | |
RUB | 7.04 -1.00 |
Վրաստանի ՆԳ նախարարության սահմանային ոստիկանության աշխատակիցները, անցկացրած օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում, ձերբակալել են Հնդկաստանի Հանրապետության 3 քաղաքացու: Այս մասին հայտնում է Aliq.ge-ն։
Գերատեսչության տեղեկատվությամբ՝ ձերբակալվածները մեղադրվում են Վրաստանի պետական սահմանը ապօրինի, խմբակային հատելու մեջ:
Հետաքննությունը պարզել է, որ մեղադրյալները Հայաստանի Հանրապետությունից խմբակային ապօրինի կերպով հատել են Վրաստանի պետական սահմանը: Գործի առթիվ ընթանում է հետաքննություն: Հանցանքը ենթադրում է 4-5 տարի ազատազրկում:
ՆԳՆ տեղեկատվությամբ՝ 2020 թվականին Վրաստանի պետական սահմանը ապօրինի հատելու կամ հատելու փորձի համար տարբեր երկրների 92 քաղաքացի է պատասխանատվության ենթարկվել: