կարևոր
1623 դիտում, 2 տարի առաջ - 2020-09-03 11:08

Մարտունու շրջանի Նոր Շեն համայնքում կիրառվել են ելքի և մուտքի ժամանակավոր սահմանափակումներ

Մարտունու շրջանի Նոր Շեն համայնքում կիրառվել են ելքի և մուտքի ժամանակավոր սահմանափակումներ

2020թ.սեպտեմբերի 2-ին, ԱՀ պարետ,տարածքային կառավարման և զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանի ստորագրած նոր որոշման համաձայն,Մարտունու շրջանի Նոր Շեն համայնքում կիրառվել են ելքի և մուտքի ժամանակավոր սահմանափակումներ։ Այս մասին տեղեկացնում են Արցախի տեղեկատվական շտաբից։

ԱՀ ոստիկանության կողմից տեղադրվել են անցակետեր՝ անձանց ու տրանսպորտային միջոցների շարժը վերահսկելու նպատակով։