Միացյալ Նահանգները պետք է չեղյալ հայտարարի երկրի տարածքում չինացի դիվանագետների գործունեության չհիմնավորված սահմամնափակումները: Այդ մասին ասված է Վաշինգտոնում ՉԺՀ-ի դեսպանության՝ սեպտեմբերի 2-ին տարածված հայտարարության մեջ․ գրում է ՏԱՍՍ-ը:
«Փոխադարձության սկզբունքի պատրվակով ԱՄՆ-ը մտցրել է հերթական չհիմնավորված սահմանափակումները եւ խոչընդոտներ ստեղծել Չինաստանի դիվանագիտական եւ հյուպատոսական անձնակազմի համար»,- նշված է փաստաթղթում:
Ինչպես ընդգծել են դիվանագիտական ներկայացուցչությունում, Պետդեպարտամետի գործողությունները «կոպտորեն ոտնահարում են Դիվանագիտական հարաբերությունների շուրջը Վիենայի կոնվենցիան եւ Հյուպատոսաան հարաբերությունների շուրջը Վիեննայի կոնվենցիան, եւ Չինաստանը կտրականապես դեմ է դրան»:
«Դա նաեւ հակասում է ամերիկյան կողմի բացահայտության եւ ազատության ինքնահռչակ արժեքներին: Չինաստանը միշտ օգնել եւ անհրաժեշտ աջակցություն է տրամադրել օտարերկյա, այդ թվում ԱՄՆ-ի դիվանագիտական եւ հյուպատոսական անձնակազմին Չինաստանում իրենց պաշտոնեական պարտականությունների կատարման համար»,- նշել են դեսպանությունում:
Սեպտեմբերի 2-ին ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն հայտարարել է, որ համալսարանական ավաններ այցելության եւ տեղական իշխանությունների ներկայացուցիչների հետ հանդիպումների համար այժմ Չինաստանի դիվանագիտական աշխտողներին կպահանջվի հատուկ թույլտվություն ստանալ Պետդեպարտամենտից: Բացի դրանից, չինացի դիվանգետներին այժմ կպահանջվի հատուկ թույլտվություն դիվանագիատկան հիմնարկությունների սահմաններից դուրս «50 մարդուց ավելի լսարանով մշակութային միջոցառումների» անցկացման համար»: ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն այս գործողությունները համարել Է «այն չափազանց մեծ սահմանափակումների ուղղակի պատասխանը», որոնք Պեկինը սահմանել Է ամերիկացի դիվանագետների համար:
Ըստ որում պետքարտուղարը հայտարարել է ՉԺՀ-ի դիվանագիտական աշխատողների նկատմամբ նոր պահանջներից հրաժարվելու պատրաստակամության մասին Պեկինի կողմից համանման գործողությունների դեպքում: