կարևոր
3476 դիտում, 2 տարի առաջ - 2020-09-03 10:20

Ողբերգական ավտովթար՝ Կոտայքի մարզում. Niva-ն 130 մետր բարձրությունից բախվելով ապառաժ քարերին՝ գահավիժել և հայտնվել է ձորում. կան զոհեր և վիրավորներ

Ողբերգական ավտովթար՝ Կոտայքի մարզում. Niva-ն 130 մետր բարձրությունից բախվելով ապառաժ քարերին՝ գահավիժել և հայտնվել է ձորում. կան զոհեր և վիրավորներ

Սեպտեմբերի 2-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում ВАЗ 2121 մակնիշի 79 VR 999 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Կարբի գյուղի վարչական տարածքում՝ Կարբիի ձորում, ոլորանապտույտ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 130 մետր բարձրությունից գահավիժել և հայտնվել «Ավանգարդ» հանգստի գոտու հարևանությամբ գտնվող ձորում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով 3 մարդ մահացել են, 2-ը, որոնցից մեկը երեխա է, տեղափոխվել են հիվանդանոց:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել «Ավանգարդ» հանգստի գոտում հանգստացող քաղաքացիները, այնուհետև օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչության Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:

Մահացածներին և վիրավորներին հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս: