11.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.09 +0.31 | |
GBP | 495.67 +4.92 | |
EUR | 419.78 +4.30 | |
GEL | 150.47 +0.32 | |
RUB | 6.7 -0.01 |
Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 00:49-ին, Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չայնիի ոլորանների սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է 2 ավտոմեքենա, կան տուժածներ․ առկա է վառելիքի արտահոսք։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 23-րդ կմ-ին բախվել են «Mercedes ML430» (վարորդ՝ Հայկ Հ․, ծնված 1992 թ.) և «Mercedes E320» (վարորդ՝ Արմեն Ե․) մակնիշների ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Mercedes ML430» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, «Mercedes E320» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Գուրգեն Ա․-ն (ծնված 1994 թ.), Էդուարդ Ս․-ն (ծնված 1994 թ.) և Հովհաննես Հ․-ն (ծնված 1995 թ․) հոսպիտալացվել են Աբովյանի ԲԿ, որտեղ բժիշկները Հայկ Հ․-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ մյուսներինը՝ բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ։