կարևոր
869 դիտում, 1 տարի առաջ - 2020-09-03 09:23

Մալաքյան եղբայրներն ազատության մեջ են

Էդգար և Գոռ Մալաքյանների փաստաբան Գոռ Միքայելյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ եղբայրներն  ազատության մեջ են․

«Մալաքյաններ եղբայրների նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին երկու միջնորդությունների քննարկումը հետաձգվեցին մինչև վաղը։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջիններս ազատությունից զրկվել են 30.08.2020թ-ի ժամը 23։40-ին և 23։45-ին, ուստի նրանց անազատության մեջ պահելու առավելագույն ժամկետը լրանում է ժամը 23։40-ին և 23։45-ին։

Մոտենում եմ Երևան քաղաքի ՁՊՎ Մալաքյան եղբայրների ազատության մեջ հայտնվելու գործընթացը կազմակերպելու համար»։

Նշենք, որ Մալաքյան եղբայրներին մեղադրանք է առաջադրվել ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու և խուլիգանություն կատարելու համար։