Եվրամիությունը (ԵՄ) կշարունակի միջազգային համագործակցությունն ԱՄՆ-ի հետ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծման եւ արտադրության գծով, չնայած COVAX միջազգային նախաձեռնությանը միանալուց Վաշինգտոնի հրաժարվլուն: Սեպետեմբերի 2-ին այդ մասին հայտնել Է Եվրահանձնաժողովի (ԵՀ) ներկայացուցիչ Վիվիան Լունելան. գրում է ՏԱՍՍ-ը:
«Եվրամիությունը կշարունակի միջազգային համագործակցությունն ԱՄՆ-ի հետ պատվաստանյութերի ստեղծման եւ արտադրության գծով»,- հայտարարել է նա՝ պատասխանելով կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մշակման, արտադության եւ տարածման COVAX նախաձեռնությանը մասնակցելուց ԱՄՆ-ի հրաժարվելու մասին հարցին: Լունելան հիշեցրել է, որ ԵՄ-ն որոշում է ընդունել միանալ COVAX-ին՝ դրա իրագործման համար տրամադրելով 400 միլիոն եվրո՝ որպես ֆինանսական երաշխիքներ:
Սեպտեմբերի 1-ին Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Ջադ Դիրը հայտնել է, որ Միացյալ Նահանգները չի մասնակցի COVAX միջազգային նախաձեռնությանը, որը, նրա խոսքով՝ «գտնվում է կոռումպացված Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ազդեցության ներքո»:
COVAX ծրագիրը կառավարում են Պատվաստանյութերի եւ իմունիզացիայի գլոբալ դաշինքը (GAVI), Համաճարակների նկատմամբ պատրաստության ապահովման բնագավառում հանուն նորաստեղծության կոալիցիան (CEPI), ԱՀԿ-ն, ինչպես նաեւ անդրազգային դեղագործական կորպորացիաները՝ պատվաստանյութեր արատադրողները, որոնք այդ միջոցի մեջ պետական ֆինանսավորման լրացուցիչ աղբյուր են տեսնում: Մեխանիզմի նպատակը մոտավորապես 12 տարբեր պատվաստանյութերի ստեղծման բնագավառում միջոցների ներդրումն է եւ դրանց ձեռքբերման «արդարացի հավասար հնարավորությոնների» ապահովումը, երբ դրանք հայտնվեն շուկայում:
2021 թվականի վերջին ենթադրվում է COVAX-ի օժանդակությամբ բաշխել շուրջ 2 միլիարդ դոզա պատվաստանյութ: Անցյալ շաբաթ ԱՀԿ-ի տնօրենը հայտարարել է, որ մեխանիզմին է միացել արդեն 172 երկիր: