04.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.52 -0.43 | |
GBP | 494.73 +2.91 | |
EUR | 425.9 -0.45 | |
GEL | 142.49 +2.30 | |
RUB | 7.41 -0.05 |
Սփյուռքի գոծերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Ֆեյսբուքի ուղիղ եթերում ներկայացրեց իր գլխավորած գրասենյակի նորաստեղծ կայքը։ Սինանյանը նշեց, որ կայքի միջոցով արել և անելու են ամեն բան, որ օգտակար, մատչելի և հասանելի տեղեկատվություն հասցնեն ոչ միայն գրասենյակի գործունեության, այլև տեղեկատվություն սփյուռքահայության, հայրենադարձվել ցանկացողների համար:
«Փորձել ենք ներգրավել նաև որոշ նորարարական մոտեցումներ, օրինակ՝ մեր կայքը մեր պետական կառավարման համակարգում միակն է, որն ընձեռնում է նամակագրության հնարավորություն: Կարող են հարցերը գրել, և մենք հնարավորինս կարճ ժամկետում օնլայն ռեժիմով կպատասխանենք»,- ասաց նա՝ ավելացնելով, որ կայքը եռալեզու է՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն, իսկ առաջիկայում հնարավոր է՝ այլ լեզուներով ևս հասանելի լինի:
Կայքում առկա է նաև քարտեզ, որում ներկայացված են սփյուռքի բոլոր խոշոր համայնքները՝ ինֆորմացիա մոտ 80 համայնքի մասին: