կարևոր
852 դիտում, 1 տարի առաջ - 2020-09-02 20:05

Ֆրանսիայի նախագահը վերջնաժամկետ է ներկայացրել Լիբանանին՝ բարեփոխումներ իրականացնելու համար (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Ֆրանսիայի նախագահն Իրաքում է: Սա Էմանուել Մակրոնի առաջին այցն է այդ երկիր: Իրաքի ղեկավարության հետ բանակցություններից հետո, Մակրոնը նշել է, որ այդ երկրի հիմնական մարտահրավերներն են «Իսլամական պետությունը», որի դեմ պայքարը դեռ չի ավարտվել, եւ այլ երկրների միջամտությունը Իրաքի ներքին գործերին:

Մակրոնը խոստացել է շարունակել աջակցել Իրաքին: Աջակցություն Ֆրանսիան ցուցաբերել ու շարունակում է ցուցաբերել նաեւ Լիբանանին:

Մինչ Բաղդադ մեկնելը, Էմանուել Մակրոնը Բեյրութում էր: Նա մինչեւ հոկտեմբերի վերջ ժամանակ է տվել Լիբանանի իշխանություններին բարեփոխումներ իրականացնելու համար, հակառակ պարագայում՝ սպառնացել է պատժամիջոցներով:

Մակրոնի՝ լիբանանյան այցի մանրամասներին տեղյակ է Մարինե Մելիքսեթյանը: