կարևոր
1152 դիտում, 1 տարի առաջ - 2020-09-02 19:17

ՊՍԺ-ի երեք ֆուտբոլիստ վարակվել է կորոնավիրուսով․ նրանց թվում է Նեյմարը

ՊՍԺ-ի երեք ֆուտբոլիստ վարակվել է կորոնավիրուսով․ նրանց թվում է Նեյմարը

Ֆրանսիական ՊՍԺ-ի մի քանի ֆուտբոլիստ, այդ թվում և թիմի առաջատարներից մեկը` Նեյմարը, վարակվել են կորոնավիրուսով: Այս մասին գրում է L’Equipe-ը: 

Ըստ պարբերականի, փարիզյանի թիմի ֆուտբոլիստներն արձակուրդից վերադարձից հետո Covid-19-ի թեստ են հանձնել: Հարձակվող Նեյմարի, կիսապաշտպաններ Անխել դի Մարիայի և Լեանդրո Պարեդեսի թեստերի պատասխանները դրական են եղել:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Նեյմարը չի հեռանա ֆրանսիական ՊՍԺ-ից առնվազն մեկ մրցաշրջան ևս: «Ես մնում եմ ՊՍԺ-ում հաջորդ մրցաշրջանում ևս: Ուզում եմ նորից հասնել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ և այս անգամ հաղթել այնտեղ: Հույս ունեմ, որ ՊՍԺ-ն կշարունակի աճել և կհասնի մեծ նպատակների»,- հայտարարել է Նեյմարը: