կարևոր
1441 դիտում, 3 տարի առաջ - 2020-09-02 18:36

Սեպտեմբերի 2-ն Արցախի Հանրապետության հռչակման օրն է (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Սեպտեմբերի 2-ին Արցախի հանրապետության հռչակման օրն է: 1991 թվականի սեպտեմբերի 2-ին Արցախը ԽՍՀՄ կազմից դուրս չի եկել: Այս օրը ոչ թե Արցախի անկախացման օրն է, այլ՝ Հանրապետության հռչակման:  Անկախությունն ամրագրվել է 1991 թվականի դեկտեմբերի 10-ի հանրաքվեով, որի ընթացքում բնակչությունը պատասխանեց «Համաձա՞յն եք, արդյոք, որ հռչակված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը լինի այլ պետությունների ու հասարակությունների հետ համագործակցության ձեւերն ինքնուրույն որոշող անկախ պետություն» հարցին:

Հանրաքվեին մասնակցած քաղաքացիների 99,89%-ի պատասխանը դրական էր:

Հայկական 2-րդ պետության պատմական իրողությունը՝Անահիտ Հովհաննիսյանի տեսանյութում: