23.05.2022
|
||
---|---|---|
USD | 455.73 -3.25 | |
GBP | 573.35 +0.36 | |
EUR | 486.58 +0.84 | |
GEL | 158.93 +0.25 | |
RUB | 7.89 +0.08 |
Ոստիկանության ծառայողները հայտնաբերել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում կանգառների տաղավարների ապակիները կոտրած անձին և բերման ենթարկել ոստիկանության բաժին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության և Մալաթիայի բաժինների ծառայողները, համատեղ օպերատիվ միջոցառումների շնորհիվ, կարճ ժամանակում պարզեցին տղամարդու ինքնությունն ու գտնվելու վայրը։
«Դեպքերից ժամեր անց՝ արդեն սեպտեմբերի 1-ին, ոստիկանության ծառայողները նրան բերման ենթարկեցին Մալաթիայի բաժին, որտեղ կասկածվողը տվեց խոստովանական բացատրություն։ Նախնական տվյալներով՝ Երևանի 36-ամյա բնակիչը, որն ամիսներ առաջ էր վերադարձել հայրենիք, ընտանեկան խնդիրներից նյարդայնացած՝ վրդովմունքը պարպել էր երևանցիներին պատկանող գույքը վնասելով։
Նման արարքները դատապարտելի են ոչ միայն օրենքի տեսանկյունից․ յուրաքանչյուրս պետք է հոգատարություն դրսևորի մեր քաղաքի, մեր հայրենիքի նկատմամբ՝ կառուցելով ու շենացնելով, այլ ոչ թե վնասել ու ոչնչացնել։ Ոստիկանությունը օպերատիվ ու հետևողականորեն արձագանքելու է նմանօրինակ ցանկացած ոտնձգության»,- նշված է ոստիկանության հաղորդագրության մեջ։
Օգոստոսի 31-ին համացանցում հրապարակում էր եղել, որ Մալաթիա-Սեբաստիա համայնքում կանգառներ են վնասել։ Մի տղամարդ բռունցքով ու ոտքով խփել էր կանգառների տաղավարների ապակիներին ու կոտրել՝ վնասելով ընդհանուր 6 կանգառ։