11.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.09 +0.31 | |
GBP | 495.67 +4.92 | |
EUR | 419.78 +4.30 | |
GEL | 150.47 +0.32 | |
RUB | 6.7 -0.01 |
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ցանկություն չունի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ քննարկում ունենալ բանակցությունների չնպատակադրված Ադրբեջանի հետ: Այս մասին Հարությունյանն ասաց սեպտեմբերի 2-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում:
«Եկեք պատրաստվենք պատերազմի, ոչ թե քննարկենք բանակցության թեման: Բանակցություններ չեն լինելու, չեմ տեսնում: Այնպիսի թշնամի, հակառակորդ ունենք, որը Հայաստանի Հանրապետության սահմանի նկատմամբ հարձակում է իրականացրել, նպատակադրված չէ հակառակորդը բանակցությունների: Երբ հակառակորդն ասում է՝ խփելու է ատոմակայանին, Ստեփանակերտն ու Արցախը լինելու են ադրբեջանական, ի՞նչ քննարկենք այդ հակառակորդի հետ: Քննարկելու ցանկություն չունեմ այդպիսի նպատակներ ունեցող հակառակորդի հետ»,- ասաց Հարությունյանը:
Արցախի նախագահը նշեց, որ պետք է իրատես լինել և հասկանալ, որ ԼՂ հակամարտության հանգուցալուծման հավանականությունը մոտ ապագայում շատ ցածր է:
«Բանակի հզորացման շնորհիվ պետք է պարտադրել հակառակորդին՝ հաշվի նստել արցախյան հայկական ուժի հետ, ստատուս քվոն պահպանել մինչև աշխարհաքաղաքական մեծ զարգացումներ, որոնք հնարավոր է՝ բերեն Արցախի խնդրի գոնե մասնակի լուծման»,- նշեց Արցախի նախագահը:
Արայիկ Հարությունյանը հավելեց, որ անգամ բանակցությունների վերսկսման պարագայում հայկական կողմը չի քննարկում որևէ տարբերակ, որը կարող է թուլացնել Արցախի անվտանգության աստիճանը: