Սեպտեմբերի 2-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երեւանի Հաղթանակի կամրջից։ Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվության ծառայությունից։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը եւ Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը:
Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ կանխել են քաղաքացու (արական սեռի, ծնված 1986 թ․) ինքնասպանության փորձը եւ ուղեկցել ոստիկանության Մաշտոցի բաժին։