կարևոր
1626 դիտում, 3 տարի առաջ - 2020-09-02 17:13

Արցախում կներդրվի Հայաստանի կապի որակին և գնին համապատասխան բջջային կապ

Արցախում կներդրվի Հայաստանի կապի որակին և գնին համապատասխան բջջային կապ

Արցախում մինչև 2022թ. կներդրվի Հայաստանի կապի որակին և գնին համապատասխան բջջային կապ: Այս մասին սեպտեմբերի 2-ին հրավիրված մամուլի ասուլիսում ասաց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Արդեն վաղվանից 7 օրվա մեջ Արցախի հիմնական տարածքում ունենալու ենք 3G համակարգ, իսկ 4G համակարգի ներդրում Ստեփանակերտում և մյուս խոշոր բնակավայրերում նախատեսվում է արդեն մյուս տարի»,- ասաց Հարությունյանը:

Նախագահը հավելեց, որ իջեցվելու են նաև բջջային կապի սակագները:

«Հունվարի 1-ից լինելու է առաջին նվազեցումը, երկրորդը՝ հունիսից, իսկ 2022թ. ունենալու ենք Հայաստանի գներին համապատասխան կապ»,- նշեց Արայիկ Հարությունյանը: