«Մենք խոսում ենք բանակի մասին, սպառազինության մասին, ներքաղաքական թեմաները երբևէ իրար հետ չենք քննարկել», - լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի հետ չհանդիպելուն։
Արայիկ Հարությունյանը նշեց, որ Արթուր Վանեցյանի հետ չհանդիպելը որևէ կապ չունի՝ քննարկե՞լ է Նիկոլ Փաշինյանի հետ, թե՞ չէ։
«Այդպես ենք որոշել, չենք հանդիպել, այո, հանդիպում ենք բոլոր այն քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ, որոնք Ազգային ժողովում ներկայացված են, արտախորհրդարանական ուժերի հետ կապված քննարկում ենք, մտածում ենք», - ասաց նա։
Հարությունյանը շեշտեց՝ պաշտոնապես չի հանդիպել Արթուր Վանեցյանի հետ։
«Հանիպումներ հաճախակի այլ տեղերում լինում են, պաշտոնապես չենք հանդիպել», - նշեց նա։