24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից շարունակվում է «Սոցիալական ներդրումների և տեղական տնտեսության զարգացման» ծրագիրը, որի շրջանակում զարգացվում են Հայաստանի միավորված համայնքների կարողությունները՝ սեփական ներուժով տեղական նշանակության խնդիրներին լուծում տալու համար: Այս մասին հայտնում են ՀՏԶՀ մամուլի ծառայությունից:
Վերը նշված ծրագրի ներքո իրականացվում է Կոտայքի մարզի Եղվարդ միավորված համայնքի «Գյուղատնտեսության աջակցություն և կոմունալ ծառայությունների բարելավում» ենթածրագիրը, որի շրջանակներում համայնքը ստացել է թրթուռավոր բուլդոզեր՝ տասներորդ քարշակ դասի, խորքային փխրեցուցիչով։ Այս տեխնիկան տրամադրվել է ըստ համայնքի ներկայացրած հայտի։
Եղվարդի Բուժական բնակավայրում, օրինակ, այն խիստ հարկավոր է հատկապես ձմռանը, քանի որ առատ տեղումներից հետո ճանապարհները հնարավոր է լինում անցանելի դարձնել բացառապես թրթուռավոր տեխնիկայով, բուլդոզերը ինտեսնիվ կշահագործվի նաև ճանապարհների հարթեցման, ջրահեռացման, և այլ աշխատանքներում։
Տեխնիկայի ձեռք բերման համար Համաշխարհային բանկից ստացված վարկային միջոցներով` ՀՀ կառավարության քսան և համայնքի հինգ տոկոս համաֆինասավորմամբ ներդրվել է 56 միլիոն 150 հազար դրամ: