Հռոմի Ֆրանցիսկոս պապը սեպտեմբերի 2-ին վերսկել է կոլեկտիվ ունկնդրությունները հավատացյալների ներկայությամբ, մարտ ամսվա սկզբին դրանք դադարեցվել էին կորոնավիրուսի տարածման պատճառով:
«Այդքան ամիսներից հետո մենք վերսկսում ենք մեր հանդիպումները դեմ առ դեմ, այլ ոչ թե էկրան առ էկրան, դա հիանալի է: Համավարակը ցույց տվեց, թե ինչպես ենք մենք բոլորս կախված միմյանցից»,- ասել է քահանայապետը:
Ունկնդրությունը տեղի է ունեցել բացօթյա Առաքելական պալատի Սուրբ Դամասի բակում, բոլոր հավատացյալները եղել են պաշտպանիչ դիմակներով:
Նշենք, որ սովորաբար կոլեկտիվ ունկնդրությունները տեղի են ունենում Վատիկանի Պողոս VI-ի փակ դահլիճում, երբեմն Սուրբ Պետրոսի հրապարակում: Մարտ ամսվա սկզբից Ֆրանցիսկոսը կոլեկտիվ ունկնդրություններն անցկացրել է Առաքելական պալատի գրադարանից, դրանք հեռարձակվել են առցանց: