կարևոր
1207 դիտում, 1 տարի առաջ - 2020-09-02 15:13

Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում օգոստոսին ծնվել է 236 երեխա

Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում օգոստոսին ծնվել է 236 երեխա

Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում 2020 թվականի օգոստոս ամսին լույս աշխարհ են եկել 129 տղա եւ 107 աղջիկ:

Ինչպես տեղեկացնում են Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությունից, 132 երեխա ծնվել է Մարտունու ծննդատանը, 38 երեխա՝ Գավառի, 32 երեխա՝ Սեւանի բժշկական կենտրոններում, 27 երեխա՝ Վարդենիսի հիվանդանոցում  եւ 7 երեխա՝ Ճամբարակի առողջության կենտրոնում:

Ծնունդների թվով առաջատարը շարունակում է մնալ Մարտունու ծննդատունը, որտեղ օգոստոս ամսին ծնված երեխաները կազմում են մարզի ընդհանուր ծնունդների շուրջ 56 տոկոսը: