12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
Ավելի քան 80 ամերիկացի գիտնականներ՝ ֆիզիկայի, քիմիայի եւ ֆիզիոլոգիայի կամ բժշկագիտության բնագավառի Նոբելյան մրցանակի դափնեկիրներ, պաշտպանել են Ջոզեֆ Բայդենի թեկնածությունն ԱՄՆ-ի նախագահական ընտրարշավում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, ասված է գիտական հանրակցության ներկայացուցիչների՝ սեպտեմբերի 2-ին հրապարակված նամակում։
«Մեր ղեկավարներն ինչպես երբեք պետք է հասկանան գիտության արժեքը պետական քաղաքականությունը ձեւակերպելիս,- նշված Է նամակում:- Ժողովրդին իր ծառայության շատ տարիների ընթացքում Ջո Բայդենը մշտապես ցուցաբերել է ցանկություն անսալու մասնագետներին, գիտահետազոտական մշակումների գործում միջազգային համագործակցության կարեւորության ըմբռնում եւ հարգանք մեր երկրի մտավոր կյանքում ներգաղթյալների ավանդի նկատմամբ»:
Բայդենի պաշտպանության այդ նամակը կազմելու նախաձեռնող է դարձել ֆիզիկոս եւ ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ (Իլինոյսի նահանգից) դեմոկրատ Բիլ Ֆոսթերը: Ուղերձն ստորագրել են, մասնավորապես, Ուռուցքաբանության ազգային ինստիտուտի նախկին տնօրեն Հարոլդ Վարմուսը, որը ֆիզիոլոգիայի կամ բժշկագիտության բագավառում Նոբելյան մրցանակ է ստացել «ռետրովիրուսային օնկոգենների բջջային բնույթի հայտնագործության» համար, ինչպես նաեւ Սթենֆորդի համալսարանի պրոֆեսոր կենսաքիմիկոս Ռոջեր Քոռնբերգը, որը մրցանակով է պարգեւատրվել 2006 թվականին բջիջների կողմից գենետիկական ինֆորմացիայի պատճենման մեխանիզմի հետազոտության համար:
Բացի դրանից, տեքստի տակ իրենց ստորագրություններն են դրել ֆիզիկոս Բարրի Բերիշը, որը Նոբելյան մրցանակի է արժանացել 2017 թվականին գրավիտացիոն ալիքների փորձարարական գրանցման համար, եւ 2009 թվականի դափնեկիրներ Էլիզաբեթ Բլեքբեռնը եւ Քերոլ Գրեյդերը, որոնք հայտնաբերել են «քրոմոսոմների պաշտպանության մեխանիզմը տելոմերների եւ տելոմերազի կողմից»: ԱՄՆ-ի նախագահի ընտրությունները կկայանան նոյեմբերի 3-ին: Ընտրություններում Բայդենի մրցակիցը կդառնա Սպիտակ տան գործող ղեկավար հանրապետական Դոնալդ Թրամփը։