կարևոր
1292 դիտում, 1 տարի առաջ - 2020-09-02 13:51

Արայիկ Հարությունյանը եւ Արարատ Միրզոյանը ծաղիկներ են խոնարհել Արցախյան եւ Հայրենական պատերազմում զոհվածների հիշատակին

Արայիկ Հարությունյանը եւ Արարատ Միրզոյանը ծաղիկներ են խոնարհել Արցախյան եւ Հայրենական պատերազմում զոհվածների հիշատակին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 2-ին Արցախի Հանրապետության օրվա առթիվ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ այցելել է Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր եւ ծաղկեպսակ խոնարհել Արցախյան եւ Հայրենական պատերազմում զոհվածների հիշատակին: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից։

Արայիկ Հարությունյանը եւ Արարատ Միրզոյանը ծաղիկներ են խոնարհել նաեւ քաղաքային հուշահամալիրի հարեւանությամբ գտնվող արցախյան պատերազմի զոհերի շիրիմներին եւ ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ, Արցախի հերոս Արթուր Մկրտչյանի հուշաքարին:

Պաշտոնական արարողակարգին մասնակցում էին հայկական երկու հանրապետությունների խորհրդարանականներ, կառավարության բարձրաստիճան անդամներ, Պաշտպանության բանակի հրամկազմի ներկայացուցիչներ: