կարևոր
1275 դիտում, 2 տարի առաջ - 2020-09-02 14:00

Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Արցախի նախագահի հետ

Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Արցախի նախագահի հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ:

Նախագահ Սարգսյանը նախագահ Հարությունյանին և բոլոր արցախցիներին ևս մեկ անգամ շնորհավորել է Արցախի անկախության հռչակման 29-րդ տարեդարձի առթիվ, մաղթել խաղաղություն, բարեկեցություն և անսասան հավատ ապագայի նկատմամբ: