կարևոր
633 դիտում, 8 ամիս առաջ --> 2020-09-02 13:33

Կարմիր խաչի ներկայացուցիչները դեռ չեն այցելել Ադրբեջանում գտնվող հայ սպա Գուրգեն Ալավերդյանին

Կարմիր խաչի ներկայացուցիչները դեռ չեն այցելել Ադրբեջանում գտնվող հայ սպա Գուրգեն Ալավերդյանին

Կարմիր խաչի ներկայացուցիչները դեռ չեն այցելել Ադրբեջանի իրավազորության ներքո հայտնված հայ սպա Գուրգեն Ալավերդյանին: Այս մասին սեպտեմբերի 2-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Այցելություն տեղի չի ունեցել: Աշխատանքներ են իրականացվում Բաքվի Կարմիր խաչի գրասենյակի հետ՝ գրասենյակի ներկայացուցիչների այցելությունը կազմակերպելու ուղղությամբ»,- նշեց Նաղդալյանը:

Հայ սպա Գուրգեն Ալավերդյանն օգոստոսի 24-ին հայտնվել էր Ադրբեջանի տարածքում: ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ նախնական տվյալներով նա մոլորվել է: ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն օգոստոսի 26-ին հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ: Զրույցի ընթացքում Տոնոյանը դեսպան Կասպշիկի ուշադրությունը հրավիրել է ինչպես օգոստոսի 26-ին ադրբեջանական լրատվամիջոցներում շրջանառության մեջ դրված հայկական բանակի սպա Գուրգեն Ալավերդյանի մասնակցությամբ տեսաուղերձին, այնպես էլ հրապարակված նախորդ տեսանյութին՝ ընդգծելով, որ վերոնշյալ տեսագրությունները միջազգայնորեն ամրագրված իրավունքների, այդ թվում նաև միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում են: