կարևոր
1040 դիտում, 1 տարի առաջ - 2020-09-02 13:22

Հայկական կողմն այդ մակարդակին չի իջնելու. Նաղդալյանն Ադրբեջանի դիվանագիտական ներուժի մասին

Հայկական կողմն այդ մակարդակին չի իջնելու. Նաղդալյանն Ադրբեջանի դիվանագիտական ներուժի մասին

Որքան էլ շարունակվի Ադրբեջանի դիվանագիտական ներուժի դեգրադացիան, հայկական կողմն այդ մակարդակին չի իջնելու: Այս մասին սեպտեմբերի 2-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը արձագանքելով Ռուսաստանի՝ Հայաստանին զենք վաճառելու վերաբերյալ ադրբեջանական հայտարարություններին:

«Մենք ադրբեջանական կողմից ստանում ենք խիստ իրարամերժ ազդակներ և հայտարարություններ, որոնց հիման վրա կարող ենք ենթադրել, որ հուլիսյան մարտերը հուժկու հարված են հասցրել ոչ միայն ադրբեջանի զինված ուժերին, այլև դիվանագիտական ներուժին: Այս առումով նշեմ, որ որքան էլ շարունակվի ադրբեջանական դիվանագիտական ներուժի դեգրադացիան, հայկական կողմն այդ մակարդակի չի իջնելու»,- ասաց Նաղդալյանը:

ԱԳ նախարարի մամուլի խոսնակը հավելեց, որ ըստ ադրբեջանական կողմի վարկածի՝ թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ հարթակներում դաշնակցային հարաբերություններ ունեցող երկրները, այս դեպքում ՀՀ-ն ու ՌԴ-ն, չպետք է սերտ համագործացկություն ունենան նաև ռազմարդյունաբերական ոլորտում:

«Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունները հաստատվել են դեռ 90-ականներին, և տարակուսելի է, որ Ադրբեջանը հենց այսօր է բացահայտել աշխարհաքաղաքական այդ իրականությունը»,- նշեց Աննա Նաղդալյանը: