կարևոր
1499 դիտում, 3 տարի առաջ - 2020-09-02 13:12

Արարատ Միրզոյանը հարգանքի տուրք է մատուցել Ստեփանակերտի Եղբայրական գերեզման-հուշահամալիրում

Արարատ Միրզոյանը հարգանքի տուրք է մատուցել Ստեփանակերտի Եղբայրական գերեզման-հուշահամալիրում

Արցախի Հանրապետության Անկախության օրվա առթիվ աշխատանքային այցով Ստեփանակերտում գտնվող ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մի խումբ պատգամավորների ուղեկցությամբ սեպտեմբերի 2-ին այցելել է Ստեփանակերտի Եղբայրական գերեզման-հուշահամալիր: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից:

Ներկաները հարգանքի տուրք են մատուցել հայրենիքի պաշտպանության համար զոհված հայրենակիցների հիշատակին եւ ծաղիկներ խոնարհել նրանց շիրիմներին: