կարևոր
2034 դիտում, 1 տարի առաջ - 2020-09-02 13:05

Տեւական մտորումներից հետո վերջապես որոշեցի թողնել պետական ծառայությունը. Րաֆֆի Ասլանյան

Տեւական մտորումներից հետո վերջապես որոշեցի թողնել պետական ծառայությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Շիրակի մարզի նախկին դատախազ (2013-2016), ՀՀ գլխավոր դատախազության բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Րաֆֆի Ասլանյանը։

«Հարգելի’ ընկերներ, տեւական մտորումներից հետո վերջապես որոշեցի թողնել պետական ծառայությունը եւ համալրել գործող փաստաբանների շարքը։ Համոզված եմ, որ պետական ծառայության անցած 16 տարիների փորձառությունս կօգնի արդյունավետ աշխատանքային կենսագրություն կերտել նաեւ դատավարության հակադիր կողմում»,- գրել է նա։