կարևոր
1101 դիտում, 1 տարի առաջ - 2020-09-02 13:02

Հայազգի պատգամավորը շնորհակալություն է հայտնել Մակրոնին՝ իրենց մեկ սեղանի շուրջ համախմբելու եւ Լիբանանի ապագան պաշտպանելու համար

Հայազգի պատգամավորը շնորհակալություն է հայտնել Մակրոնին՝ իրենց մեկ սեղանի շուրջ համախմբելու եւ Լիբանանի ապագան պաշտպանելու համար

Երեկ երեկոյան Ֆրանսիայի նախագահը ֆրանսիական դեսպանատանը հանդիպել էր Լիբանանի քաղաքական ուժերի ղեկավարների հետ: Ներկաների թվում էր ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ, պատգամավոր Հակոբ Բագրատունին: Նա շնորհակալություն է հայտնել Մակրոնին՝ իրենց մեկ սեղանի շուրջ համախմբելու եւ Լիբանանի ապագան պաշտպանելու համար:

Հայազգի պատգամավորն ընդգծել է՝ պատմությունը ցույց է տվել, որ պատժամիջոցներն անիմաստ են եւ ավելի քայքայիչ, քան իսկական հարցերը: «Պետք է Արեւմուտքի հետ միասին գործենք, ինչպես աշխատել ենք տարիներ շարունակ, որպեսզի լուծենք մեր հարցերը, վերակառուցենք Լիբանանի տնտեսական համակարգը` այն դարձնելով ավելի ազդեցիկ եւ արտադրողական»,-նշել է Հակոբ Բագրատունին, խոսել է նաեւ Թուրքիայի՝ տարածաշրջանն ապակայունացնող գործողություններից:

«Ես` իբրեւ Հայոց ցեղասպանությունը վերապրած հայ մարդու զավակ, եւ Դուք` իբրեւ այն երկրի նախագահ, որն այդ սպանդները արդարացիորեն ճանաչել է որպես ցեղասպանություն, կարող ենք համաձայնել, որ տարածաշրջանում թուրքական ծավալապաշտական քաղաքականության սպառնալիք կա»,-ասել է Լիբանանի խորհրդարանի պատգամավոր Հակոբ Բագրատունին: