16.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.09 -0.10 | |
GBP | 488.16 -2.80 | |
EUR | 411.41 -2.90 | |
GEL | 145.81 +1.52 | |
RUB | 6.62 +0.02 |
Արցախի Արտաքին գործերի նախարարությունը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության օրվա առթիվ:
Ուղերձում ասվում է.
«29 տարի առաջ՝ 1991 թվականի սեպտեմբերի 2-ին,հռչակվեց Արցախի Հանրապետությունը, որը արցախահայության ազատատենչ ոգու, իր հայրենիքում ազատ ու անվտանգ ապրելու և արարելու աննկուն կամքի, ինչպես նաև համայն հայության միասնականության ու հավաքական ուժի դրսևորումն էր:
Արցախի Հանրապետությունն այժմ հանդես է գալիս որպես հզոր, կենսունակ և պաշտպանունակ պետություն, այն յուրաքանչյուր հայի համար՝ անկախ նրա բնակության վայրից, միասնական հայրենիքի մասն է, որը պատրաստ է հնարավորինս աջակցելու դժվար իրավիճակում հայտնված իր հայրենակիցներին։
Գլուխ ենք խոնարհում Արցախի Հանրապետության կերտման համար իրենց կյանքը նահատակած մեր հայրենակիցների հիշատակի առջև՝ վերահաստատելով մեր վճռականությունը՝ հզորացնելու մեր պետականությունը և ավելի անվտանգ ու բարեկեցիկ պայմաններ ապահովելու հետագա սերունդների համար»: