կարևոր
911 դիտում, 1 տարի առաջ - 2020-09-02 15:09

Սոֆիայում տեղի են ունենում զանգվածային բողոքներ

Սոֆիայում տեղի են ունենում զանգվածային բողոքներ

Սեպտեմբերի 2-ին Բուլղարիայի Ժողովրդական ժողովի (խորհրդարանի) աշխատանքի առաջին օրն ամառային արձակուրդից հետո Սոֆիայում տեղի է ունենում բողոքի զանգվածային ակցիա՝ «Ժողովրդական մեծ ապստամբություն» անվանումով: Այս մասին հաղորդում է «ՏԱՍՍ»-ը:

Ակցիայի մասնակիցները ոստիկանության վրա հավկիթներ են նետում: Չնայած վաղ ժամին եւ աշխատանքային օրվան, ակցիային մասնակցում է մի քանի հազար մարդ, որոնք արդեն 56-րդ օրն է, ինչ պահանջում են կառավարության՝ վարչապետ Բոյկո Բորիսովի գլխավորությամբ եւ գլխավոր դատախազ Իվան Գեշեւի հրաժարականը:

Գիշերը խորհրդարանի նոր շենքի՝ նախկին կուսակցական տան շուրջը, որտեղ երկարատեւ նորոգումից հետո առաջին անգամ հավաքվում են պատգամավորները, ոստիկանական շղթա է կազմվել, որը պետք է պաշտպանի ժողովրդական ընտրյալներին ժողովրդական զանգվածային բողոքներից:

Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադեւին, որը պետք է ելույթ ունենա խորհրդարանի նստաշրջանի բացմանը, եւ փոխնախագահ Իլյանա Յոտովային պահպանություն հարկավոր չեղավ, նանք ազատ անցան ակցիայի մասնակիցների շարքերով, նրանց դիմավորեցին ծափահարություններով եւ ողջույնի բացականչություններով: Բուլղարիայում զանգվածային հակակառավարական բողոքները շարունակվում են 56 օր: Սոֆիայում եւ երկրի մյուս քաղաքներում ամեն օր անցկացվում են հանրահավաքներ եւ երթեր, որոնց մասնակցում են հազարավոր մարդիկ: Հակակառավրական ակցիաների մասնակիցները համառորեն պնդում են կառավարության եւ երկրի գլխվոր դատախազ Իվան Գեշեւի հրաժարականը: Բուլղարիայի մայրաքաղաքում շրջապատված են մնում հանգուցային խաչմերուկները: