Հայաստանը ԱՄՆ կառավարության աջակցությամբ ազդարարում է ոստիկանության և հակակոռուպցիոն ոլորտների բարեփոխումներին ուղղված համատեղ ծրագրերի մեկնարկի մասին։
Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։
«Այդ նպատակով Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի ու ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի հետ ստորագրել ենք համագործակցությանն ուղղված փաստաթղթեր։
Բոլորը գիտեն, թե մեր կառավարության համար որքան կարևոր են բարեփոխումները հակակոռուպցիոն և ոստիկանության ոլորտներում։ Դրանք կյանքի կոչելու մեր նպատակին միանալու և համագործակցության համար շնորհակալություն եմ հայտնում ԱՄՆ մեր գործընկերներին՝ դեսպան Լին Թրեյսիի գլխավորությամբ և ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ մարմինների համագործակցության բյուրոյին»,- գրել է Բադասյանը։
Նախարարը վստահ է, որ կառավարության նախաձեռնությունները հաջող ընթացք կունենան։