Համաճարակային իրադրության պահանջներն այն երկրների համար, որտեղից կարող են զբոսաշրջիկներ ժամանել Ֆինլանդիա, պետք է մեղմացվեն: Այս կարծիքն Է հայտնել երկրի տնտեսության զարգացման նախարար Միկա Լինտիլյան, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ներկայում այստեղ COVID-19-ի հիվանդացության հարցում ԵՄ-ում գործող ամենախիստ չափանիշներն են. տեղի իշխանությունների կարծիքով, իրադրությունը համարվում է բարեհաջող, եթե դրա ցուցանիշը վերջին 14 օրվա ընթացքում չի գերազանցում ութ մարդը՝ 100 հազար բնակչության հաշով:
ԵՄ-ի մակարդակով հանձնարարված ցուցանիշը 16-ն է: Սեպտեմբերի 3-ին Ֆինլանդիայի նախարարների կաբինետը կքննարկի կորոնավիրուսի հետ կապված իրադրությունն աշխարհում եւ կորոշի, թե որ երկրների հետ բացել կամ փակել սահմանները: Ընթացիկ պահանջվող ցուցանիշին չի համապատասխանում Եվրոպայի ոչ մի պետություն:
Նախարար Միկա Լինտիլյան վստահ է, որ ընթացիկ սահմանափակիչ քաղաքականության պահպանումը մեծ խնդիրներ կբերի Ֆինլանդիայի զբոսաշրջության ինդուստրիային եւ երկրի ամբողջ տնտեսությանը:
«Մենք տուրիզմն ամբողջությամբ արգելափակում ենք մեր սեփական գործողություններով: Եթե մենք սպառնալիքի տակ դնենք այդ ճյուղն այսպիսի սահմանափակումների դեպքում, ապա մենք կխոսենք ոչ թե հազարավոր գործազուրկների մասին, այլ կանցնենք արդեն հնգանիշ թվերի: Դա վերաբերում է ամբողջ Ֆինլանդիային, բայց ավելի շատ կտուժի հյուսիսային տարածաշրջանը»,- ընդգծել է Լինտիլյան:
Օգոստոսի 31-ին Լատլանդիայի North European Invest խոշորագույն տուրիստական կոնցեռնը հայտարարել էր երկու հազար աշխատակիցների կրճատելու մասին: Ընկերության սպասարկյալների շուրջ 75 տոկոսն օտարերկրացիներ են: Զբոսաշրջությունից Լապլանդիայի եկամուտները տարեկան կազմում են շուրջ 1 միլիարդ եվրո։