կարևոր
1350 դիտում, 3 տարի առաջ - 2020-09-01 23:07

«Փյունիկ»-ը նոր համալրում ունի կազմում

«Փյունիկ»-ը նոր համալրում ունի կազմում

Հայաստանի բազմակի չեմպիոն Երևանի «Փյունիկ»-ը նոր համալրում ունի կազմում:

Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: «Փյունիկ» ՖԱ-ն պայմանագիր է կնքել 25-ամյա ուկրաինացի կիսապաշտպան Արտյոմ Գաբելոկի հետ։ 

Գաբելոկը Դոնեցկի «Շախտյորի» սան է։ Ֆուտբոլիստի վերջին ակումբը եղել է Պոլտովայի «Վորսկլան»։ 

Գաբելոկը հանդես է եկել նաև Ուկրաինայի մինչև 16,17,18,19 և 20 տարեկանների հավաքականներում։ 

Գաբելոկը «Փյունիկում» հանդես կգա 20 համարի ներքո։